Ռուսաստանում Covid-19-ի դեմ պայքարող բժիշկների արձան կկանգնեցվի

Ռուսաստանում Covid-19-ի դեմ պայքարող բժիշկների արձան կկանգնեցվի

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը եւ Սեչենովի համալսարանը համատեղ նախագիծ են մշակում, որով նախատեսվում է հուշարձան կանգնեցնել ի պատիվ  նոր կորոնավիրուսային վարակով հիվանդներին օգնություն ցուցաբերող բուժաշխատողներին, այդ թվում նրանց, ովքեր մահացել են ծառայողական պարտքը կատարելիս:

Այս մասին այսօր հայտնել Է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։

Ծրագիրն իրականացվում է  Ռուսաստանի բժշկության պատմության մեջ բուժաշխատողների սխրագործության մասին հիշողությունը հավերժացնելու նպատակով: Երբ մենք քննարկեցինք այս նախագիծը,  խոսեցինք այն մասին, որ այն պետք է դառնա ժողովրդական նախագիծ, պետք է լինի մեզանից յուրաքանչյուրի մասնակցությամբ: Պետք է  ցույց տանք  մեզանից յուրաքանչյուրի եւ, այդ թվում ՝ բժշկական հանրության մասնակցությունը»,-ասել է նա՝ ելույթ ունենալով բժշկական բուհերի ռեկտորների խորհրդում։

Մուրաշկոն նշել է, որ արդեն իսկ կան հուշարձանի էսքիզներ, ինչպես նաեւ որոշված է արձանի  տեղադրման վայրը: 

«Դա հարգանքի տուրք կլինի ողջ բժշկական հանրությանը, որն այդ ընթացքում իր վրա է վերցրել ամենածանր բեռը»- եզրափակել է ՌԴ առողջապահության նախարարը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում