Պենտագոնը հայտարարել է Ուկրաինայի ռազմական ներուժի ուժեղացման վերաբերյալ խորհրդակցությունների մասին

Պենտագոնը հայտարարել է Ուկրաինայի ռազմական ներուժի ուժեղացման վերաբերյալ խորհրդակցությունների մասին

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հաջորդ շաբաթ Գերմանիայում այլ երկրների գործընկերների մասնակցությամբ խորհրդակցություններ կկազմակերպի Ուկրաինայի ռազմական ներուժի հզորացման վերաբերյալ։

Այս մասին հինգշաբթի օրը կայացած հերթական ճեպազրույցում ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։

Նոր «Phoenix Ghost» մարտավարական անօդաչու թռչող սարքերը, որոնք Միացյալ Նահանգները կուղարկի Ուկրաինա՝ որպես նոր ռազմական օգնության փաթեթի մաս, գրոհային անօդաչուներ են, որոնք Պենտագոնի կարծիքով հատկապես օգտակար կլինեն ուկրաինական բանակին՝ երկրի արևելքում օգտագործելու համար: 

«Ուկրաինացիների հետ քննարկումների ընթացքում այն ​​մասին, թե ինչ է նրանց անհրաժեշտ, մենք որոշեցինք, որ այս համակարգը շատ լավ կհամապատասխանի նրանց, հատկապես արևելյան Ուկրաինայում», - ասել է Քիրբին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում