Ադրբեջանում Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների շրջանում ինքնասպանության հերթական դեպքն է տեղի ունեցել

Ադրբեջանում Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների շրջանում ինքնասպանության հերթական դեպքն է տեղի ունեցել

Ադրբեջանում Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների շրջանում ինքնասպանության հերթական դեպքն է տեղի ունեցել։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Սումգայիթի բնակիչ, 2002 թվականին ծնված Ադիլ Բայրամովն  ինքնասպան է եղել կանխվելու միջոցով։

Հարազատների խոսքով՝ Բայրամովը Սալյանի շրջանի Քյուրղարաղաշլի գյուղից է, Սումգայիթում բնակվել է վարձակալած բնակարանում։

Նա մասնակցել է Արցախյան երկրորդ պատերազմին, նույնիսկ պարգևատրվել «Մատաղիսի «ազատագրման» մեդալով»։ Բայրամովն ինքնասպանություն է գործել տարեդարձից երկու օր անց։

Հավելենք, որ օրերս պատերազմի մասնակից ևս երկու ադրբեջանցի էր ինքնասպանություն գործել։

Ընդհանուր առմամբ, շուրջ երեք տասնյակից ավելի ադրբեջանցի է ինքնասպան եղել Արցախյան պատերազմից հետո։ Բացի այդ, իշխանությունների անտարբերության ու տարբեր խնդիրների լուծման անկարողության պատճառով շատերն էլ դիմել են ինքնասպանության փորձերի։

Պարբերաբար նաև պատերազմի մասնակիցները բողոքի տարբեր ակցիաներ են կազմակերպում։

Այս մասին հայտնում է factor-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում