Նյու Յորքի մետրոյում կփորձարկվի արհեստական բանականությամբ զենքի դետեկտոր

Նյու Յորքի մետրոյում կփորձարկվի արհեստական բանականությամբ զենքի դետեկտոր

Նյու Յորքը շուտով կսկսի փորձարկել արհեստական բանականությամբ օժտված տեխնոլոգիա՝ մետրոյում զենք հայտնաբերելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Verge-ը՝ վկայակոչելով քաղաքապետ Էրիկ Ադամսի հայտարարությունը:  

Ադամսի հայտարարությունը հնչել է Բրուքլինի մետրոյի կայարանում տեղի ունեցած բախումից մեկ շաբաթ անց, որի ընթացքում տղամարդը գնդակահարվել է սեփական ատրճանակից այն բանից հետո, երբ այն ուղղել է մեկ այլ ուղևորի վրա: 

Ադամսը նշել է, որ քաղաքը համագործակցում է Evolv-ի՝ Մասաչուսեթսում տեղակայված զենքերի հայտնաբերման ընկերության հետ, որի դետեկտորներն օգտագործվում են դպրոցներում և երկրի այլ վայրերում:  

Ադամսը չի ասել, թե որտեղ են տեղադրվելու սկաներները և որքանով են դրանք օգտագործվելու: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում