Բրազիլացի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր ենթատեսակ
Բրազիլիայում հայտնաբերվել է SARS-CoV-2-ի նոր ենթատեսակ: Այս մասին հայտնում է Globo-ն՝ հղում անելով Բրազիլիայի համաճարակաբանության միության փոխնախագահ Ժոաո Պեսոա Արաուժու _ունիորային:
«P4 տարբերակն անհայտ ծագում ունի: Առաջին անգամ այն հայտնաբերել են Սան Պաուլուից բերված փորձանմուշում: Պարզել, թե արդյոք այն ավելի վարակիչ կամ վտանգավոր է, քան սովորական վիրուսը, դեռևս հայտնի չէ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Պարբերականի տեղեկություններով՝ P4-ը բրազիլական մյուս շտամների՝ Р1-ի և Р2-ի հետ ընդհանուր ծագում ունի:
Ավելի վաղ բրիտանացի գիտնականները հայտնաբերել էին կորոնավիրուսի «եռակի մուտացիա»՝ գեների անսովոր միությամբ:
Կարծիքներ