Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել Ֆրանսիայում`դպրոցականների օլիմպիական խաղերում

Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել Ֆրանսիայում`դպրոցականների օլիմպիական խաղերում

Հայ բռնցքամարտիկները երկու մեդալ են նվաճել Ֆրանսիայում կայացած դպրոցականների օլիմպիական խաղերում:

Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Յուրա Բաբլումյանն արժանացել է արծաթե, իսկ Ոսկան Ոսկանյանը՝ բրոնզե մեդալի:
Բռնցքամարտիկները Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մրցավայր էին մեկնել 4 մարզիկներով:

Նշենք, որ մայիսի 14-22-ը Ֆրանսիայի Նորմանդիա շրջանում ընթանում է 16-18 տարեկան դպրոցականների համար նախատեսված ամենախոշոր սպորտային միջոցառումը՝ դպրոցականների օլիմպիական խաղերը կամ «Գիմնազիադա 2022»-ը, որին մասնակցում են 64 երկրների մարզիկներ, որոնք մրցում են 17 մարզաձևերում, ինչպես նաև պարալիմպիկ 3 մարզաձևերում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում