Ադրբեջանի դեսպանությունից մեզ փորձում են լռեցնել. իսպանացի պատգամավոր
«Ադրբեջանի դեսպանությունից մեզ՝ ինձ և պատգամավոր Ջոն Ինյառիտուին, փորձում են լռեցնել, քանի որ մենք խորհրդարանում ներկայացրել ենք նրանց ագրեսիան և ջարդերը հայ ժողովրդի դեմ։
Մեզ չեն կարող ո´չ վախեցնել, ո´չ լռեցնել, մշտապես լինելու ենք հայ ժողովրդի կողքին»,- Թվիթերի էջում գրում է Իսպանիայի Սենատի անդամ Կարլես Մուլետ Գարսիան և հրապարակում ադրբեջանցի խորհրդարանականներից ստացված նամակը։
Կարծիքներ