ՌԴ ԱԳՆ-ն՝ Ալիևի ռազմատենչ հայտարարությունների մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ավանդական ճեպազրույցում պատասխանել է Ալիևի ու Էրդողանի ռազմատենչ հայտարարությունների մասին հարցին՝ նշելով, որ իրավիճակը տարածաշրջանում չափազանց բարդ է։
«Իրավիճակը տարածաշրջանում չափազանց բարդ է: Շատ ջանքեր են ներդրվել՝ Ղարաբաղյան խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու, ռազմական գործողությունները դադարեցնելու, կողմերին բանակցային սեղան վերադարձնելու, ենթակառուցվածքները վերականգնելու, փախստականների վերադարձի գործընթացներն սկսելու, այս տարածաշրջանում բոլոր ոլորտներում կյանքը կարգավորելու պայմաններ և նախադրյալներ ստեղծելու համար: Սա ծայրաստիճան քրտնաջան աշխատանք է։ Մենք ելնում ենք նրանից, որ քաղաքական հայտարարությունները պետք է նպաստեն հենց այդ գործընթացներին: Մեծ ջանքեր են ներդրվել։ Եկեք հիշենք, որ շատ կյանքեր են տրվել, և ոչ մի քաղաքական հայտարարություն չպետք է խաչ քաշի այդ ամենի վրա»,- հայտարարել է Զախարովան։ Հիշեցնենք՝ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Զանգեզուրը, Սևանն ու Երևանը, իբև, «հանդիսանում են Ադրբեջանի պատմական հողեր»:
Կարծիքներ