12 բնակարան, 1 բնակելի տուն, 7 ավտոկայանատեղի. ինչ ունեցվածք ունի Հայկ Մարությանը

12 բնակարան, 1 բնակելի տուն, 7 ավտոկայանատեղի. ինչ ունեցվածք ունի Հայկ Մարությանը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2021 թվականի մայիսի 31-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2020 թվականի իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:

Մարությանը հայտարարագրել է 2 ավտակայանատեղի Երևանում և 5-ը՝ Չեխիայում, 2 բնակարարան Երևանի Կենտրոն թաղամասում, ինչպես նաև 10 բնակարան և 1 անհատական բնակելի տուն Չեխիայում: Որպես անշարժ գույք քաղաքապետը հայտարարագրել է նաև 2 հողամաս Չեխիայում:

2020 թվականի հայտարարագրում Մարությանը տրանսպորտային միջոցներ չի հայտարարագրել, ի տարբերություն 2019-ի հայտարարագրի, որտեղ նա հայտարարագրել էր 2008 թվականի արտադրության «Նիսան Տիդա» մակնիշի մեքենա:

Որպես բաժնեթղթեր և այլ ներդրումներ քաղաքապետը հայտարարագրել է 5 հազար, 7 հազար 5 հարյուր և 25 հազար դրամներ:

Որպես դրամական միջոցներ Հայկ Մարությանը հայտարարագրել է 18 միլիոն 165 հազար դրամ, որը տարվա վերջում դարձել է 7 միլիոն 746 հազար դրամ, 5 հազար 867 դոլար, որը տարեվերջում դարձել է 5 հազար 819 դոլար, 312 եվրո, որը դարձել է 302 եվրո, ինչպես նաև 1 միլիոն 501 հազար չեխական կրոնա, որը տարեվերջում դարձել է 1 միլիոն 763 հազար:

Որպես կանխիկ գումար Հայկ Մարությանը հայտարարագրել է 4 միլիոն դրամ, որը տարվա վերջում դարձել է 3 միլիոն, 180 հազար դոլար, որն էլ դարձել է 205 հազար, 9 հազար 500 եվրո, որը տարեվերջին դարձել է 9 հազար եվրո, ինչպես նաև 74 հազար չեխական կրոնա, ինչը տարեվերջին չի փոփոխվել:

Երևանի քաղաքապետարանից Մարությանն ստացել է 5 միլիոն 163 հազար դրամ աշխատավարձ, «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ-ից՝ 12 միլիոն 227 հազար դրամ վարձրատրություն: Չեխիայում Երևանի քաղաքապետն ունի 7 հատ վարձակալությամբ տրված տարածք, որոնց դիմաց ընդհանուր առմամբ տարեկան ստացել է շուրջ 1 միլիոն 200 հազար չեխական կրոնա:

Հայկական ժամանակ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում