Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները Չեխիայում կմասնակցեն A կարգի միջազգային մրցաշարի
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Չեխիա՝ մասնակցելու IBA-ի «Ա» կարգի միջազգային մրցաշարին:
Բռնցքամարտի և պրոֆեսիոնալ մարզաձևերի համահայկական ֆեդերացիայի տեղեկացմամբ՝ մրցավայր է մեկնել 7 մարզիկ։ Հավաքականը գլխավորում են մարզիչ Գարիկ Հարությունյանը և ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հարությունյանը: Նշենք, որ մինչ մրցաշարին մեկնելը հավաքականը հավաք է անցկացրել Գյումրիում:
Կարծիքներ