Պանդեմիայից առաջ Ուհանի 3 գիտնականներ ծանր հիվանդացել են․ The Wall Street Journal
Չինաստանում՝ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի առնվազն 3 գիտնականներ ծանր հիվանդացել են 2019 թվականի նոյեմբերին, ինչը կարող է խոսել նոր կորոնավիրուսի արհեստական ծագման տեսության օգտին։ Այսպիսի հրապարակում է արել The Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով ամերիկյան հետախուզության աղբյուրներին։
Լրագրողներին հաջողվել է ծանոթանալ ամերիկյան հետախուզության չհրապարակված զեկույցին, համաձայն որի՝ 2019 թվականի նոյեմբերին երեք հետազոտողներ հիվանդացել են այնքան ծանր, որ հարկադրված են եղել բուժվել ստացիոնարում։ The Wall Street Journal-ը չի հաստատում, որ գիտնականները հիվանդացել են հենց անմիջապես COVID-19-ով, և նշում են այդ հիվանդության և սեզոնային գրիպի որոշ ախտանշանների նմանության մասին։
«Այդուհանդերձ տեղեկությունն այն մասին, որ կորոնավիրուսների հետ աշխատող մեկ թիմի անդամները միաժամանակ հիվանդանոցում են հայտնվել միանման ախտանշաններով՝ պանդեմիայի սկսվելուց կարճ ժամանակ առաջ, կարող է չափազանց կարևոր լինել»,-ընդգծում է պարբերականը։
Կարծիքներ