Պարեկները բերման են ենթարկել ոչ սթափ, առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա վարող տղամարդուն

Պարեկները բերման են ենթարկել ոչ սթափ, առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա վարող տղամարդուն

Սեբաստիայի փողոցում ծառայություն իրականացրած պարեկները հոկտեմբերի լույս 19-ի գիշերը նկատել են առանց համարանիշերի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին ու մեքենայով փախել է:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից, մանրամասնելով, որ տվյալ վարորդը կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և ճանապարհային երթևեկության կանոնները՝վտանգելով երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։

Փախուստի ընթացքում «Մերսեդեսը» բախվել է մայթեզրին, ինչի հետևանքով անվադողերը պայթել են։ Պարեկներն իրենց մեքենայով Իսակովի պողոտայում փակել են «Մերսեդեսի» ճանապարհը, սակայն վարորդը փորձել է փախչել, ու մեքենան բախվել է պարեկների ավտոմեքենային՝ վնասելով այն։ Այդ ընթացքում պարեկները կարողացել են նրան դուրս հանել մեքենայից ու բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին։

Պարզվել է, որ վարորդը Երևանի բնակիչ է, 39 տարեկան, չունի վարորդական իրավունքի վկայական, մեքենան էլ վարել է ոչ սթափ վիճակում։

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում