Եվրոյի գոտում գնաճը սեպտեմբերին ռեկորդ Է սահմանել 2008 թվականի ճգնաժամից ի վեր
Եվրոյի գոտում գնաճը սեպտեմբերին ավելացել Է տարեկան հաշվարկով 3,4 տոկոսով՝ ռեկորդ սահմանելով 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պահից ի վեր: Հոկտեմբերի 20-ին այդ մասին հայտնել Է Եվրոպայի Eurostat վիճակագրական գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գործակալության տվյալներով՝ օգոստոսին եվրոգոտում գնաճը կազմել Է տարեկան 3 տոկոս, 2020 թվականի սեպտեմբերին ունեցել Է 0,3 տոկոս գնանկում:
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել Է ING բանկի փորձագետ Քոլին Ստոսը, եվրոյի գոտում եւ Եվրամիությունում գնաճի մեծացումը «սպասելի բնույթ Է կրում, մասնավորապես, համավարակից տուժած ձեռնարկություններին պետական օգնության զանգվածային տրամադրման եւ Եվրահանձնաժողովի վերականգնման հիմնադրամների գծով օգնության բաշխման կապակցությամբ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ