Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Կարեն Սարուխանյան
Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել և կից լուսանկար է հրապարակել.
«Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Կարեն Սարուխանյանին ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Կարեն Սարուխանյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:
Հիշեցնենք՝ Կարեն Սարուխանյանը եղել է Շիրակի մարզպետ, այնուհետև նախորդ գումարման ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր:
Կարծիքներ