Սեյրան Եղիկյանը նույնպես լքում է պայքարը. բռնցքամարտի ԱԱ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում պայքարն ավարտեց նաև Սեյրան Եղիկյանը։
48 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում նա մենամարտեց Ղրղզստանի ներկայացուցիչ Միրլան Տուրկբայինի հետ և պարտություն կրեց 0։5 հաշվով։
Եղիկյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ կամային հաղթանակ էր տարել իտալացի Նիկոլա Կորդելայի նկատմամբ:
Այսօր ավելի վաղ պարտվել էր 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը:
Քիչ հետո մրցահարթակ դուրս կգա Աշխարհի և օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը։ Նա կմենամարտի ադրբեջանցի բռնցքամարտիկի հետ:
Կարծիքներ