ԱՄՆ-ում կայացել է Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի առաջին նախընտրական բանավեճը
ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի միջև կայացել է առաջին հեռուստաբանավեճը: CNN-ի հարցման արդյունքները ցույց են տվել, որ հանրապետական թեկնածուն գերազանցել է գործող նախագահին:
Շատերը Բայդենի ելույթն անվանել են «մեխ քաղաքական դագաղին», մինչդեռ Թրամփի կողմնակիցները հայտարարել են, որ նա տարել պատմության մեջ ամենամեծ հաղթանակը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ բանավեճից առաջ ընտրողները (55% ընդդեմ 45%) ասել են, որ ակնկալում են, որ Դոնալդ Թրամփը ավելի լավ հանդես կգա, քան ԱՄՆ ներկայիս նախագահը։
Թրամփն իր ելույթի ժամանակ ասել է, որ իր հակառակորդն ի վիճակի չէ արդար և հավասար պայմաններում հաղթել նախագահական ընտրություններում՝ Բայդենին անվանելով ԱՄՆ-ի պատմության ամենավատ նախագահը:
«Ցանկանո՞ւմ եք երրորդ աշխարհամարտը սկսվի, ուրեմն՝ թույլ տվեք Թրամփին հաղթել ընտրություններում»,- ասել է Բայդենը, ինչին Թրամփը հակադարձել է, որ «եթե Բայդենը վերընտրվի, ԱՄՆ-ից, որպես երկիր, ոչինչ չի մնա»
Երբ բանավեճն ավարտվել է՝, Թրամփը արագ հեռացել է բեմից։ Բայդենին կինն է օգնել հեռանալ բեմից, ինչը նկատել է NY Post-ը։
Իրականացված հարցման համաձայն, որի արդյունքները հայտնել է CNN-ը, 67%-ը կարծում է, որ Թրամփը հաղթել է բանավեճում, 33%-ի կարծիքով հաղթել է ԱՄՆ ներկայիս նախագահ Բայդենը։
Newsweek ամսագիրը նույնպես Թրամփին է շնորհել հաղթանակը։ ԱՄՆ նախկին ղեկավարի նախընտրական շտաբը նրա ելույթն անվանել է պատմական հաղթանակ։
Կարծիքներ