ՌԴ-ն դիմել է Ադրբեջանին՝ իր գործակալ Ռուբեն Վարդանյանին դուրս բերելու խնդրանքով. Բաբայան
Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել ՌԴ ԱԴԾ-ի հանձնարարությամբ՝ պատճառաբանելով, որ ԼՂ նախկին նախագահներն ԱԴԾ-ին գրել են, որ Հարությունյանը շատ հարցերում իրենց խաբում է։ ՌԴ-ն դիմել է Ադրբեջանին՝ իր գործակալ Ռուբեն Վարդանյանին դուրս բերելու խնդրանքով։
Իմ ձեռք բերած պայմանավորվածությամբ՝ Արցախի ողջ զինտեխնիկան պետք է տեղափոխվեր ՀՀ։ Իշխանությունը զավթած հանցագործներն այն ամբողջությամբ հանձնեցին Ադրբեջանին, Արցախը վաճառեցին փողի դիմաց, այրեցին ու ոչնչացրին բոլոր թղթերն ու արխիվները՝ հետքերը ջնջելու համար։
Այս մասին «Լուրերի» ուղիղ եթերում հայտարարեց Սամվել Բաբայանը:
Կարծիքներ