Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 513 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 513 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 513 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 96 մարդ, մահացել` 12 պացիենտ:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 22 127 թեստավորում։

Երկրում, կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրեկանը՝ 2,32%, վերջին 14 օրվանը՝ 1,50%, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,83%:

Վրաստանում համավարակի տարածումից առ այսօր, ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 273 650 դեպք, այստեղից ապաքինվել է 267 111 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 613:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում