Աշխարհում յուրաքանչյուր երրորդ կին ենթարկվում է բռնության․ ԱՀԿ
Աշխարհում կանանց 1/3-ը ֆիզիկական կամ սեռական բռնության է ենթարկվել տղամարդկանց կողմից, այդ թվում՝ զուգընկերների։ Եվ դա խիստ դրսևորում է ստացել պանդեմիայի ընթացքում։ Այս մասին ասված է ԱՀԿ հաշվետվության մեջ։ Մասնագետները չեն բացառում, որ իրական թվերը կարող են մի փոքր բարձր լինել։
ԱՀԿ –ն կոչ է անում կառավարություններին կանխել բռնությունը, պայքարել տնտեսական անհավասարության դեմ, ինչի պատճառով կանայք հաճախ հայտնվում են դաժան հարաբերությունների թակարդում։
ԱՀԿ ներկայացուցիչների կարծիքով՝ տղաներին դպրոցում պետք է սովորեցնեն հարաբերություններում փոխադարձ հարգանքի և սեռական հարաբերություններում փոխադարձ համաձայնության անհրաժեշտությունը։
ԱՀԿ հետազոտության մեջ ասվում է, որ 15-49 տարեկան կանանց մոտ 31 տոկոսը կամ աշխարհում 852 մլն կին, ենթարկվել է ֆիզիկական կամ սեռական բռնության։
Համաձայն ԱՀԿ տվյալների՝ կանանց նկատմամբ բռնության ամենաբարձր տարածվածությամբ երկրները ներառում են Կիրիբատին, Ֆիջին, Պապուա Նոր Գվինեան, Բանգլադեշը, Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունը և Աֆղանստանը։
Կարծիքներ