Համբուրգի հայ համայնքի ղեկավարը շրջել է Ալավերդիում, քննարկել ներդրումային ծրագրեր, նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորությունը․ Արեն Մկրտչյան

Համբուրգի հայ համայնքի ղեկավարը շրջել է Ալավերդիում, քննարկել ներդրումային ծրագրեր, նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորությունը․ Արեն Մկրտչյան

Ալավերդիում դիմավորել եմ Համբուրգի հայ համայնքի ղեկավար, գործարար, բարերար Սերժ Անգելյանին։ Գրել է Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։

Պրն Անգելյանի հետ շրջել ենք քաղաքում, ծանոթացրել եմ արդյունաբերական ներուժին, քննարկել ենք ներդրումային ծրագրեր, նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն։ Քաղաքի` ԽՍՀՄ ժամանակներում ստեղծված գրեթե բոլոր (տասնյակ) արտադրական նշանակության շենքերը մասնավորեցված են, համայնքապետական շենք-շինություններ գրեթե չկան, ինչը հավելյալ դժվարություններ է ստեղծում։

Ինչպես տեղեկացրել եմ, պրն Անգելյանը նաև Աքորիում տուն է կառուցելու 120 օրվա գերությունից վերադարձած մեր եղբոր` Ա.Գ.-ի համար։ Նախագծանախահաշվային աշխատանքներն ավարտված են, շուտով կմեկնարկի շինարարությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում