Ինչ կտա Իրանին ԵԱՏՄ անդամակցությունը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստվում է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը: Այս մասին դեռ փետրվարի 13-ին հայտարարել էր Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը:
Եվ եթե ԵԱՏՄ-ն նախկինում մշտապես դիտարկվել է միայն նախկին ԽՍՀՄ երկրների ինտեգրացիա, ապա Իրանի միացմամբ այն դուրս կգա այդ շրջանակներից: Հնարավոր անդամակցության պարագայում Իրանը կկարողանա որևէ կերպ չեզոքացնել ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցները, նաև նոր համագործակցության հարթակ կհանդիսանա Հայաստանի համար: Ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Իրանի՝ ԵԱՏՄ անդմակացությամբ հատկապես շահագրգռված են իրանցի պահպանողականները:
«Նրանք կարծում են, որ կառույցի և հատկապես ՌԴ-ի հետ հարաբերությունները պետք է խորացնել և օգտվել նաև Հարավային Կովկասում ավտոճանապարհների ապաշրջափակմամբ: Իրանը սա դիտարկում է որպես ուղիղ կապ Նախիջևանի ճանապարհով դեպի ՌԴ, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի ճանապարհով: Եվ ինչպես երևում է, ռուսական կողմը ևս շահագրգռված է այսպիսի հնարավորությամբ», – նշում է նա:
Փորձագետի խոսքով՝ Իրանը ԵԱՏՄ-ից սպասում է տնտեսական կապերի զարգացում, նաև քաղաքական և ռազմական համագործակցություն: Մասնավորապես, իրանական կողմը սպասում է, որ քաղաքական և ռազմական համագործակցությունը կարող է անվտանգություն ապահովել Իրանի համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ