Կալիֆոռնիայում բարերը կփակվեն COVID-19-ի նոր բռնկման պատճառով
Կալիֆոռնիայի իշխանությունները որոշում են կայացրել փակել բարերը՝ COVID-19-ի նոր բռնկման պատճառով: Այս մասին Twitter- ում գրել է նահանգապետ Գևին Նյուսոմը:
Համապատասխան որոշումը կայացվել է Տեխասից և Ֆլորիդայից հետո, որտեղ նույնպես COVID-դրական թեստերի թվի աճ է նկատվում:
Նյուսոմը նշել է, որ բարերն ու պանդոկները կփակվեն մի շարք շրջաններում, ներառյալ՝ Լոս Անջելեսում: Մի քանի շրջանների առաջարկվել է նույնպես փակել բարերը, որոնց թվում են Սանտա-բարբարան և Սակրամենտոն։
Կարծիքներ