Բլինկենն առաջարկել է Լավրովին հաջորդ շաբաթ հանդիպել Եվրոպայում

Բլինկենն առաջարկել է Լավրովին հաջորդ շաբաթ հանդիպել Եվրոպայում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտնել է, որ ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին առաջարկել է հաջորդ շաբաթ հանդիպել Եվրոպայում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ԱՄՆ Ռուսաստանին առաջարկում է կոնտակտներ ՆԱՏՕ-ում, ինչպես նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում:

Բլինկենի խոսքով՝ այդ կոնտակտները կարող են հիմք ծառայել երկու երկրների առաջնորդների հանդիպման համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում