Շատին բնակավայրում շչակ է գործարկվելու
Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը փետրվարի 18-ի ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, գործարկվելու է բնակավայրի շչակը:
ՀՀ ԱԻՆ-ը տեղի բնակիչներին խնդրում է չանհանգստանալ։
Կարծիքներ