Սունակը ասում է, որ Մեծ Բրիտանիայի տնտեսական խնդիրները չեն ավարտվի 2023 թվականին
Վարչապետ Ռիշի Սունակը կարծում է, որ 2023 թվականին Մեծ Բրիտանիայում կշարունակվեն դժվարությունները՝ կապված Ուկրաինայի հակամարտության հետևանքների հետ:
«Ես չեմ պատրաստվում ձևացնել, թե մեր բոլոր խնդիրները կավարտվեն նոր տարում: Բայց 2023 թվականը մեզ հնարավորություն կտա համաշխարհային բեմում ցուցադրելու լավագույնը, որը կա Մեծ Բրիտանիայում», - ասել է կառավարության ղեկավարը տարածված տեսաուղերձում:
Նա վստահեցրել է, որ Միացյալ Թագավորությունը, չնայած տնտեսական դժվարություններին, կշարունակի աջակցել Ուկրաինայի իշխանություններին։ Ամփոփելով անցած 12 ամիսները՝ Սունակը կարծիք է հայտնել, որ 2022 թվականը ծանր տարի էր բազմաթիվ բրիտանացիների համար, ովքեր բախվում են էլեկտրաէներգիայի գների աննախադեպ բարձրացմանը։
Ազգային վիճակագրական ծառայության զեկույցի համաձայն՝ նոյեմբերին տարեկան կտրվածքով Մեծ Բրիտանիայում գնաճը կազմել է 10,7%։ Որպես թանկացման հիմնական գործոն է անվանվել Ուկրաինայում հակամարտությամբ պայմանավորված Արևմուտքի և Ռուսաստանի Դաշնության միջև պատժամիջոցային պատերազմի հետևանքով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը։ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջերեմի Հանթը նոյեմբերի 17-ին հայտարարել է, որ երկրի տնտեսությունը մտել է ռեցեսիա։
Կարծիքներ