Ռուսաստանի պաշտոնյաների սպառնալիքները շատ սինխրոն են Ադրբեջանի օդ կրակոցներին

Ռուսաստանի պաշտոնյաների սպառնալիքները շատ սինխրոն են Ադրբեջանի օդ կրակոցներին

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարանը գրում է.

Այն, որ Հայաստանի սահմանին Ադրբեջանի օդ կրակոցներին շատ սինխրոն Ռուսաստանի իշխանություններն ու պաշտոնյաներն են սպառնում հայ ժողովրդին ԵՄ ինտեգրման «հետևանքների» մասով, դրանում անակնկալ չկա։

Այսօր էլ Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գալուզինն է դա արել, այս անգամ ոչ թե կասկածի տակ դնելով արտաքին քաղաքականության մեջ սեփական շահերից բխող ռազմավարական նպատակներ դնելու ու հետապնդելու Հայաստանի ինքնիշխան իրավունքը, այլ մեզ հիշեցնելով, որ դեպը ԵՄ շարժվելով մենք կմիանանք Ռուսաստանի նկատմամբ թշնամական քաղաքականություն վարող ու նրա դաշնակիցների միջև «սեպ խրող» կառույցին։

Բայց առավել նողկալի է, երբ մարգոների շարքը համալրել է Սամվել Կարապետյանի /Տաշիրի Սամո/ նման մեկը, ում սրտաճմլիկ ելույթից երևում է, որ այդ մարդու ամբողջ նպատակը Հայաստանի Հանրապետության ու նրա շահերի հաշվին իր կուտակած միլաիրդները պահպանելն է ու հանուն դրա նրանք կարող են սեփական «հայրենիքի» ստորացման գնով դասեր տալ, թե ինչպես վարվի հայ ժողովուրդը։ Մարդը գա, Հայաստանում էլեկտրական ցանցեր առնի, բիզնես անի, Հայաստանի քաղաքացու գրպանի ու սպառման հաշվին իր գրպանը լցնի, ու թեքվի դեպի նա ու միանա՞ սպառնալիքներին․․․ Որքա՞ն եք ատում մեզ ու մեր հայրենիքը, տղերք․․․ Էդքան միալիարդներից չկշտացա՞ք, թե՞ նաչալնիկը սապոգի կրկնկի տակ ճզմում է․․․

Հետևեք մեզ նաև Տելեգրամում