Google-ը Ավստրալիային սպառնում է դադարեցնել համացանցային որոնումը
Google- ը կարող է անջատել իր ինտերնետային որոնումը Ավստրալիայում այն դեպքում, եթե իշխանություններն ընդունեն բովանդակության համար վճարների մասին օրենքը: Այս մասին ուրբաթ, հունվարի 22-ին, հայտնել է Sidney Morning Herald թերթը:
Ավստրալիան պատրաստվում է օրենք, որի համաձայն տեխնոլոգիական հսկաներից պահանջվում է տեղական հրատարակիչների և հեռարձակողների հետ բանակցություններ վարել բովանդակության համար: Համաձայնության բացակայության դեպքում վճարի չափը որոշելու է պետության կողմից նշանակված արբիտրը:
Ավստրալիայի Սենատում կայացած լսումների ժամանակ Google- ի տարածաշրջանային տնօրեն Մել Սիլվան հայտարարել է, որ նման պայմաններում ընկերությունը չի կարողանա աշխատել երկրի տարածքում:
«Օրենսդրությունն ուսումնասիրելուց հետո մենք պետք է եզրակացնենք, որ չենք տեսնում այնպիսի եղանակ, որով կարողանանք այս դեպքում շարունակել մատուցել մեր ծառայությունները Ավստրալիայում։ Սա սպառնալիք չէ, սա իրականություն է», – ասել է նա:
Ի պատասխան՝ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ կառավարությունը չի պատասխանի տեխնոլոգիական հսկաների սպառնալիքներին: Բացի այդ, հայտնի է դարձել Ավստրալիայում Facebook նորությունների բաժնի հնարավոր արգելափակման մասին:
Կարծիքներ