Չինաստանի բնակիչների ավելի քան 85%-ը լիովին պատվաստված է կորոնավիրուսի դեմ
Չինաստանի բնակիչների ավելի քան 85%-ն ավարտել է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը։ Այս մասին ասվում է կառավարության զեկույցում, որը հրապարակվել է շաբաթ օրը 13-րդ գումարման Ազգային Ժողովրդական Կոնգրեսի հինգերորդ նստաշրջանում։
«Անցյալ տարի շարունակաբար իրականացվել են հակահամաճարակային միջոցառումներ, բնակչության ավելի քան 85%-ն ավարտել է COVID-19-ի դեմ պատվաստումների ամբողջական կուրսը, որոշակի տարածքներում կորոնավիրուսի կլաստերային բռնկումները ժամանակին և արդյունավետ կերպով ճնշվել են: Մեզ հաջողվել է ապահովել մարդկանց կյանքի և առողջության անվտանգությունը»,- ասված է փաստաթղթում։
Չինաստանում առաջնահերթ բնակչության պատվաստումը սկսվել է 2020 թվականի դեկտեմբերի 15-ին։ Համաճարակաբան Շաո Յիմինգը կարծիք է հայտնել, որ հոտի իմունիտետը զարգացնելու համար անհրաժեշտ է Չինաստանի բնակչության 80-85%-ին ամբողջությամբ պատվաստել։ Երկրի բնակչությունը կազմում է 1,41 միլիարդ մարդ։
Կարծիքներ