CBS-ը հաստատել է, որ դադարեցրել է հեռարձակումը Ռուսաստանից
Ամերիկյան CBS News հեռուստաալիքը ուրբաթ օրը ՏԱՍՍ-ին հաստատել է, որ ներկայումս հեռարձակում չի իրականացվում Ռուսաստանից։
«CBS News-ը ներկայումս չի հեռարձակվում Ռուսաստանից, քանի որ մենք տեղում (Ռուսաստանում) վերահսկում ենք մեր թիմի իրավիճակը՝ հաշվի առնելով լրատվամիջոցների մասին նոր օրենքները», - ՏԱՍՍ-ին ասել է հեռարձակողի ներկայացուցիչը:
Ավելի վաղ ամերիկյան CNN հեռուստաընկերությունը հայտարարել էր Ռուսաստանի Դաշնությունում հեռարձակումը դադարեցնելու մասին, իսկ Bloomberg գործակալությունը՝ Ռուսաստանում իր լրագրողների աշխատանքը դադարեցնելու մասին։ Իր հերթին Deadline պորտալը հայտնել է, որ աշխատանքը Ռուսաստանի Դաշնությունում ընդհատել է ABC հեռուստաալիքը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 4-ին ստորագրել է օրենք, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի (ԶՈՒ) վերաբերյալ կեղծ տեղեկությունների տարածման համար։ Այս մասին ուրբաթ հաղորդվում է Կրեմլի կայքում։
Կարծիքներ