Մեծ Բրիտանիայում թույլատրել են Boing 737 Max-ի շահագործումը

Մեծ Բրիտանիայում թույլատրել են Boing 737 Max-ի շահագործումը

Մեծ Բրիտանիան հաստատել է Boeing 737 Max ինքնաթիռների շահագործման վերսկսումը, որն արգելվել էր երկու ավիավթարներից հետո: Այդ մասին հաղորդում է երկրի Քաղավիացիայի վարչությունը (CAA):

«CAA-ն «…» բրիտանական ավիաընկերություններին թույլ կտա ուղևորային չվերթներ իրականացնել Boeing 737 Max ինքնաթիռներով՝ խիստ վերահսկողության պայմանով: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն այսօր»,- ասվում է հաղորդագրությունում:

Բացի այդ, այս ինքնաթիռները կարող են թռիչքներ կատարել Միացյալ Թագավորության օդային տարածքում:

Դրանից առաջ նման որոշումներ են կայացրել ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA), ինչպես նաև Կանադայի և Եվրամիության կարգավորիչները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում