Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերի սեփականատերերը պարտավոր են մինչև հոկտեմբեր ունենալ ստուգաչափված չափանոթ

Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերի սեփականատերերը պարտավոր են մինչև հոկտեմբեր ունենալ ստուգաչափված չափանոթ

ՀՀ Կառավարությունը 2022թ. ապրիլի 22-ին ընդունել է Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման և կիրառման կարգը հաստատելու մասին N 537-Ն որոշումը, որով սահմանվում են hեղուկ վառելիքի (ավտոմոբիլային բենզին և դիզվառելիք) մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման և կիրառման կարգը:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից հայտնում են՝  հաշվի առնելով այն հանգամանքը, որ չափանոթները հանդիսանում են օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցներ, հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողները պարտավոր են մինչև սույն որոշման պաշտոնական ուժի մեջ մտնելու օրը՝ 2022 թվականի հոկտեմբերի 20-ը, իրենց կողմից շահագործվող առևտրի կետերն ապահովել չափանոթին ներկայացվող հիմնական պահանջներին համապատասխանող ստուգաչափված չափանոթով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախատեսված պահանջների կիրառման համար առևտրի կետերը պետք է ապահովված լինեն հեղուկ վառելիքի տարբեր տեսակների համար 5լ անվանական տարողություն ունեցող առնվազն 1 չափանոթով և սպառողի պահանջով վառելիքի վաճառքն իրականացնեն այդ չափանոթի միջոցով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում