Մարտի 8-ին սպասվում են տեղումներ
Մարտի 4-ին, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին հարավային շրջաններում, 7-ին՝ կեսօրից հետո, 8-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։
Քամին՝ հարավարևմտյան, 5-10 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 4-6-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 7-8 ի ցերեկը նույնքան կնվազի։
Երևանում մարտի 4-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին սպասվում են տեղումներ:
Կարծիքներ