ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է օգնություն ցուցաբերել Լիբանանին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը միջազգային դոնորներին կոչ է արել օպերատիվ և մեծ ֆինանսական աջակցություն ցուցաբերել Լիբանանին, որը ֆինանսական ծանր վիճակում է հայտնվել մայրաքաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ես կոչ եմ անում հզոր միջազգային աջակցություն ցուցաբերել Լիբանանի բոլոր կարիքավորներին, հատկապես կանանց և աղջիկներին, ովքեր ավելի խոցելի են ճգնաժամի ժամանակ։ Շնորհակալություն եմ հայտնում այն երկրներին, որոնք արդեն շոշափելի ֆինանսական, նյութական և մասնագիտացված օգնություն են ցուցաբերում»,- ասել է Գուտերեշը՝ ելույթ ունենալով Լիբանանում հումանիտար օգնությանը նվիրված ճեպազրույցի ժամանակ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խնդրել է աջակցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությանը, որը օգոստոսի 9-ին Լիբանանին աջակցելու համար միջազգային համաժողով էր նախաձեռնել:
Կարծիքներ