Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք

 Արցախում հունիսի 30-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք։

Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 54 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 26 877-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2898 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8925 քաղաքացու հետազոտություն, որից 914-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում