Վաչե Տերտերյանն ընդունել է Իրանի պատվիրակությանը

Վաչե Տերտերյանն ընդունել է Իրանի պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Իրանի պատվիրակությանը՝ ԻԻՀ նախագահի գիտության և տեխնոլոգիայի հարցերով փոխնախագահ, քաղաքականության և զարգացման գծով տեղակալ Մեհդի Էլիասի գլխավորությամբ։

Պատվիրակությունը Հայաստանում է #Prom_Expo և #IPM ընկերությունների համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված հայ-իրանական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով:

ՏԿԵ փոխնախարարն իր և նախարարի պաշտոնակատար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սուրեն Պապիկյանի անունից ողջունել է պատվիրակության այցը Հայաստան, ընդգծել նախարարության կողմից համակարգվող էներգետիկայի, ճանապարհաշինություն, տարածքային կառավարման ոլորտներում համատեղ ջանքերի արդյունքում ձևավորված հայ-իրանական արդյունավետ համագործակցության մասին: Ներկայումս իրանական ընկերությունները Հայաստանում գործուն մասնակցություն ունեն ճանապարհաշինական,Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման, Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Բագրատաշեն- Սադախլո անցակետի տարածքում նոր կամրջի կառուցման աշխատանքներում: Նախարարությունը տնտեսական և առևտրային համագործակցության լավ օրինակներ ունի մարզային մակարդակով` Արևմտյան Ատրպատականի մի շարք նահանգների, Սյունիքի, Արմավիրի մարզերի միջև: «Իրանի հետ մեր հաարբերությունները ոչ միայն կարևորում ենք, այլ նաև առաջնային ենք համարում։ Եվ այս ժամանակաշրջանում ձեր այցը Հայաստան խոսում է նրա մասին, որ մենք ունենք մեծ օրակարգ, ձգտում` համագործակցությունն ընդլայնելու»,-նշել է Վաչե Տերտերյանը:

Փոխնախարարը համագործակցութան չիրացված պոտենցիալ է տեսնում գիտելիքահեն տնտեսության, արդյունաբերական պարկերի, ինովացիոն կենտրոնների ստեղծման, տեղեկատվական տեխնոլոգիաների, արդյունաբերական գյուղատնտեսության ոլորտներում:

 

ԻԻՀ նախագահի գիտության և տեխնոլոգիայի հարցերով փոխնախագահ, քաղաքականության և զարգացման գծով տեղակալ Մեհդի Էլիասը շնորհակալություն է հայտնել ընդունելություն համար և նշել Հայաստանի հետ համագործակցությունը ընդլայնելու իրանական կողմի պատրաստակամության մասին։ Նրա խոսքով` Իրանի արդյունաբերական ոլորտը ներկայացնող մի շարք ընկերություններ հետաքրքրված են Հայաստանում ճանապարհաշինության, փոխադրումների, «խելացի ենթակառուցվածքների» ոլորտներով, էներգետիկ և գյուղատնտեսական սարքավորումների արտադրությամբ, աղբի վերամշակմամբ:

Իրանցի պաշտոնյան նշել է, որ իրանական կողմը հեռանակարային է համարում համագործակցության ընդլայնումը և պետական, և մասնավոր հատվածում, հավելելով, որ մարզային զարգացման ծրագրերի շրջանակում պատրաստ են նաև համատեղ ներդրումային մոդելների հիման վրա համագործակցել հայկական կողմի հետ:

Զրուցակիցները քննարկել են համագործակցության ընդլայնման, երկկողմ գործարար համագործակցային կապերի ստեղծման հնարավորություններին վերաբերող այլ հարցեր:

http://mtad.am/hy/news/item/2021/06/29/mtad30.06.1/

Հետևեք մեզ նաև Տելեգրամում