Եգիպտոսը հրաժարվեց վերահսկել Գազայի անվտանգությունը հակամարտության ավարտից հետո
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բըրնսի հետ հանդիպմանը մերժել է Գազայի հատվածում անվտանգությունը վերահսկելու առաջարկը։
Նրանց խոսքով, Բերնսը այդ ծրագիրը քննարկել է Եգիպտոսի առաջնորդ և Եգիպտոսի հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Աբբաս Քամելի հետ Կահիրե կատարած այցի ժամանակ։ Ալ-Սիսին ԿՀՎ-ի տնօրենին ասել է, որ իր երկիրը մտադիր չէ մասնակցել ՀԱՄԱՍ-ի ոչնչացմանը, քանի որ նրան անհրաժեշտ է այս զինված խմբավորումը՝ պաշտպանելու Գազայի հատվածի հետ սահմանը, բացատրել է հրատարակության անանուն զրուցակիցը։
Ավելի վաղ աս-Սիսիի գրասենյակը հայտնել էր, որ Բըրնսի հետ հանդիպմանը քննարկվել է խաղաղ բնակչության պաշտպանության համար հրադադարի ու Գազայի բնակիչներին մարդասիրական օգնության հարցը։ Իր հերթին Բըրնսը հաստատել է եգիպտական կողմի հետ համագործակցությունը շարունակելու իր ցանկությունը ներկայիս ճգնաժամը կարգավորելու համար։
Կարծիքներ