Forbes. ԱՄՆ-ն ընդունել է F-35 կործանիչների ձախողումը
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հաշտվել են F-35 կործանիչների ստեղծման ծրագրի ձախողման հետ, որը վերջին տասնամյակում միակ փորձն է եղել փոխարինելու ամերիկյան գլխավոր կործանիչը՝ F-16-ը, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Forbes-ին:
Նշվում է, որ աճող մրցակցության ֆոնին F-35 կործանիչների կառուցվածքն էապես բարդացրել են, ինչը դանդաղեցրել է մշակումը, ավելացրել ծախսերը եւ նվազեցրել նախագծի հուսալիությունը: Արդյունքում ՌՕՈւ ղեկավարությունը ստիպված է եղել ընդունել այն փաստը, որ դրանք չեն կարող փոխարինել ստուգված F-16-երը: Եվ զինվորականներն արդեն հայտարարում են, որ ստիպված են նոր ծրագիր թողարկել:
Նյութի հեղինակները ենթադրում են, որ նույնիսկ եթե ՌՕՈւ նոր փորձ կատարի, մեծ է հավանականությունը, որ սցենարը կկրկնվի, եւ նոր կործանիչը չի փոխարինի F-16-երին:
Կարծիքներ