ԱՀԿ-ն հայտարարել է COVID-19-ի դեպքերի թռիչքաձև աճի մասին
ԱՀԿ-ն հայտարարել է, որ մեկ օրվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի թիվն աճել է 203 հազարով և գերազանցել 11,1 միլիոնը, ինչի մասին վկայում են կիրակի՝ հուլիսի 5-ին, կազմակերպությունների հրապարակված տվյալները:
Այսպիսով, աշխարհում գրանցվել է վարակվածության 11 125 245 դեպք, որոնցից 528 204-ը՝ մահվան ելքով: Մեկ օրում վարակվածների թիվն աճել է 203.836-ով, մահացությունների թիվն աճել է 5959-ով:
Վարակվածների թվով առաջին տեղը զբաղեցնում է Հյուսիսային և Հարավային Ամերիկայի տարածաշրջանը՝ 5 697 954: Օրվա ընթացքում այդ ցուցանիշն աճել է 122 472-ով: Այստեղ մահացությունների թիվն աճել է 3 444-ով և հասել 262 538-ի:
Երկրորդ տեղում Եվրոպան է, որտեղ կա 2,774,221 վարակված և 199.879 մահացած: Վերջին մեկ օրում ընթացքում վարակվածների թիվն աճել է 16.665-ով, մահացությունների թիվը աճել է 369-ով:
Աշխարհում վարակվածների թվով երրորդ տեղը զբաղեցնում է Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանը: Այնտեղ վարակվածների թիվը հասել է 1.153 157-ի, գրանցվել է 27.074 մահվան դեպք: Օրվա ընթացքում վարակվածների թիվն աճել է 18 468-ով, մահացել է 555 մարդ:
Երկրների վիճակագրության մեջ ցուցակը գլխավորում է ԱՄՆ-ը, քանի որ վարակվածների ամենամեծ քանակն է գրանցվել՝ 2.776.366, նրան հաջորդում է Բրազիլիան՝ 1.593.081, Ռուսաստանը (681,251), Հնդկաստանը (673.165), Պերուն (295.599), Չիլին (291.847), Միացյալ Թագավորություն (284 904), Իսպանիան (250 545), Մեքսիկան (245 251) և Իտալիան (241 419):
Կարծիքներ