Հունգարիայի Պակս ատոմակայանում վթար է տեղի ունեցել

Հունգարիայի Պակս ԱԷԿ-ի երրորդ էներգաբլոկում տեղի է ունեցել էլեկտրասարքավորումների խափանում, որի հզորությունը կրկնակի կրճատվել է՝ կայանի անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Հունգարիայի միջուկային էներգիայի ազգային վարչությունը։
«Էլեկտրասարքավորումների խափանումը հետաքննում են փորձագետները, ովքեր աշխատում են անսարքությունների վերացման ուղղությամբ»,- ասել են վարչությունից՝ չհստակեցնելով, թե որն է եղել վթարի պատճառը: Այս միջադեպի հետևանքով շրջակա միջավայրին սպառնացող որևէ սպառնալիքի մասին խոսք չկա։
Կարծիքներ