Միլանի ղեկավարությունը հսկայական գումար կտրամադրի չորս ֆուտբոլիստի ձեռքբերման համար
Միլանի ղեկավարությունը հսկայական գումար կտրամադրի չորս ֆուտբոլիստի ձեռքբերման համար: Այս մասին գրում է Armsport.am-ը։
Ըստ աղբյուրի՝ «ռոսոներիների» ղեկավարությունը նախատեսում է տրանսֆերների վրա ծախսել 100 միլիոն եվրո, իսկ եթե հաջողվի նվաճել չեմպիոնությունը, այդ գումարի չափն ավելի կմեծանա։
«Միլանը» հետաքրքրված է «Լիլլի» ֆուտբոլիստներ Սվեն Բոտմանի և Ռենատու Սանչեշի, «Ռեյմսի» հարձակվող Հյուգո Էկիտիկի, ինչպես նաև «Տոտենհմեմի» ներկայացուցիչ Սթիվեն Բերգվիյնի ծառայություններով։
Կարծիքներ