Մակրոնը Զելենսկիին խոստացել է շարունակել տնտեսական աջակցությունը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուկրաինացի գործընկերոջ` Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում խոստացել է շարունակել տնտեսական աջակցությունն Ուկրաինային։ Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի կոմյունիկեի մեջ:
«Նախագահները քննարկել են այն աջակցությունը, որը Ֆրանսիան արդեն իսկ տրամադրել է և կշարունակի տրամադրել Ուկրաինային տնտեսական և ֆինանսական առումով, ինչպես նաև ռազմական տեխնիկայի մատակարարումը», - ասվում է կոմյունիկեում։ «Օգնությունը, որը ԵՄ-ն կարող է տրամադրել Ուկրաինային, նույնպես կլինի ԵՄ արտահերթ գագաթնաժողովի օրակարգում, որը կկայանա հունվարի 24-ին»,- ասվում է Մակրոնի վարչակազմի հայտարարության մեջ։
Կարծիքներ