5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նիկարագուայում

 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նիկարագուայում

5,8 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Նիկարագուայի ափերի մոտ: Այդ մասին, հաղորդել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS): Երկրաշարժը գրանցվել Է UTC-ի ժամանակով 02:53-ին (Երեւանի ժամանակով 06:53-ին):

Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնն ընկած Է Մասաչալա բնակավայրից 76 կիլոմետր դեպի հարավ-արեւմուտք:

Երկրաշարժի օջախը գտնվում Է 35 կիլոմետր խորության վրա:

Հնարավոր ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում