Պակիստանում անձրեւների եւ հեղեղումների զոհերի թիվը հասել Է 312-ի
Պակիստնում մուսոնային տեղատարափ անձրեւներից եւ դրանց հարուցած հեղեղումներց զոհվածների թիվն անցած օրն ավելացել Է առնվազն 18-ով: Հունիսի կեսերից երկրում տարերքի զոհերի թիվը հասել Է 312-ի:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 26-ին այդ մասին հաղորդում Է Express Tribune թերթը՝ վկայակոչելով Տարերային աղետների դեմ պայքարի ազգային վարչությունը: Վարչության տվյալներով՝ չդադարող տեղատարափ անձրեւները կազմալուծել են կյանքը Սինդի նահանգում, որտեղ հուլիսի 25-ին հեղեղումներից զոհվել Է 11 բնակիչ:
Կարաչիում եւ Հայդարաբադ քաղաքում մեկ օրում տեղացել Է 204 միլիմետր անձրեւ: Կարաչիում սկսվել են բնակչության բողոքի ակցիաներ ԷլեկտրաԷներգիայի երկարատեւ անջատման, խմելու ջրի պակասի եւ վատ եղանակից տուժած բնակիչներին իշխանությունների կողմից օգնության բացակայության դեմ: Իսլամաբադում եւ Ռավալփինդի արբանյակ-քաղաքում ջրով են հեղեղվել մի քանի շրջաններ, ինչպես նաեւ միջազգային օդանավակայանի տարածքը, ինչը հանգեցրել Է ավիաչվերթերի դադարեցման:
Հեղեղումների պատճառով արգելափակվել Է երթեւեկությունն Իսլամաբադը երկրի մնացած տարածքի հետ կապող ավտոմայրուղու մի քանի հատվածներում: Բելուջստանում հեղեղումները քշել-տարել են կամուրջները Քվետա - Կարաչի խճուղում, որտեղ երթեւեկությունը 10 ժամով դադարեցվել Է: Իշխանությունները տարհանել են Հաբ գետի հորդացումից հեղեղված տասնյակ գյուղերի բնկաչությանը: Պակիստանի իշխանությունները բարձր պատրասության են բերել զինված ուժարը հեղեղումներից տուժած բնակչությանն անհետաձգելի օգնություն ցույց տալու նպատակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ