Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց կրքերը չեն հանդարտվում

Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց կրքերը չեն հանդարտվում

Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց կրքերը չեն հանդարտվում։ Այսօր՝ փետրվարի 8-ին, մի խումբ ծնողներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել՝ պահանջելով մանկապարտեզներում վերսկսել ընդունելություն։ Ակցիայի մասնակիցները նշում են՝ քաղաքապետարանից հստակ ոչինչ չեն ասում։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի խոսքով նրանք տեղյակ են այդ խնդրին և քայլեր են ձեռնարկում մանկապարտեզներում հավելյալ տեղեր ավելացնելու վերաբերյալ:

«Անցած տարի համավարակի պատճառով ընդունելություն չի եղել և մինչև օրս ընդունելություն չկա, ինչպես նաև մանկապարտեզներում հաճախելիության սահմանափակում է մտցվել: Երևանի քաղաքապետարանը հետևում է բացառապես Կառավարությունից եկող ցուցումներին»,- ասաց Կարապետյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում