«ՀայՓոստ»-ի անվան և ապրանքային նշանի շահարկմամբ մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում
«ՀայՓոստ»-ը կրկին ահազանգ է ստանում իր անվան և ապրանքային նշանի շահարկմամբ մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձերի մասին: Ընկերության ֆեյսբուքյան էջում այս մասին հետևյալ գրառումն է արված.
«Կրկին ահազանգ ենք ստանում, որ ՀայՓոստի անվան և ապրանքային նշանի շահարկմամբ մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում:
Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել:
ՀայՓոստը տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի:
Հորդորում ենք նման հաղորդագրություն ստանալիս անձնական, բանկային քարտերի կամ այլ որևէ տվյալ չտրամադրել։
ՀայՓոստի ծառայությունների ու առաջարկների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հորդորում ենք օգտվել բացառապես պաշտոնական աղբյուրներից՝
մեր կայքը՝ https://www.haypost.am/,
ֆեյսբուքյան էջը՝ https://www.facebook.com/haypost.am
ինստագրամյան էջը՝ https://www.instagram.com/haypost.official/
(010)514-514»:
Կարծիքներ