Բագրատ Աղաջանյանը ազատման դիմում է ներկայացրել
Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Բագրատ Աղաջանյանը հունվարի 26-ին ազատման դիմում է ներկայացրել։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Վերջինիս խոսքով՝ նրա ազատման դիմումը բացարձակապես կապ չունի ձնամաքրման աշխատանքների հետ:
Կարծիքներ