Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում

Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. նոյեմբերի 25-ին` ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 26-ը` ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի՝ 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ զանգվածների՝ ամբողջությամբ, Մոլդովական փողոցի հարակից անհատական տնատիրությունների և շինությունների,

Դավիթ-Բեկ փողոցի հարակից անհատական տնատիրությունների և շինությունների, Պաշտպանության նախարարության շենքի.

Նորք-Մարաշ վարչական շրջանի.

Ավան վարչական շրջանի.

Էրեբունի վարչական շրջանի՝ Վարդաշենի 4, 5, 6, 9 փողոցների, Մուշավանի 1-10 փողոցների, Սարի թաղի ամբողջությամբ՝ բացառությամբ շարքերի.

Կոտայքի մարզի Առինջ գյուղի՝ Դուրյան, Տերյան, Պ.Սևակի, Խ.Աբովյան, Մհեր Մկրտչյան թաղամասերի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում