Երևան-Սիսիան ճանապարհին տեղի ունեցած վթարից 8 տուժածներից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Սիսիան ճանապարհին տեղի ունեցած վթարից 8 տուժածներից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան – Սիսիան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 8 քաղաքացի, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Նրանցից 5-ը գտնվում են մարզային բժշկական կենտրոնի հսկողության տակ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը միջին ծանրության են գնահատում:

Վթարից մյուս 3 տուժածներին տեղափոխել են մայրաքաղաքի բժշկական կենտրոններ: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում և տեղափոխումն իրականացվել է սանավիացիայի միջոցով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում