Բանակի հայացքը թիկունքին ուղղված չպիտի լինի. Վահագն Ալեքսանյան

Բանակի հայացքը թիկունքին ուղղված չպիտի լինի. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

2018թ․-ին, երբ զինվորականները դուրս եկան փողոց՝ հաջակցություն հեղափոխության, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ և կոչ արեց զինվորականներին վերադառնալ իրենց մշտական տեղակայման վայր և շեշտեց, որ նրանք պիտի ամուր լինեն իրենց դիրքերում ու հայացքը թիկունք չուղղեն։

3 տարի անց, երբ որոշ զինվորականներ փորձում են ներգրավվել քաղաքական գործընթացներում, մեր թիմի դիրքորոշումը նույնն է՝ բանակի հայացքը թիկունքին ուղղված չպիտի լինի։

Հիմա խնդրում եմ հետ գնալ երեք տարի, գտնել այսօրվա քաղաքական մյուս դերակատարների հայտարարությունները և համեմատել այսօրվա հայտարարությունների հետ, վստահեցնում եմ՝ կոգնիտիվ դիսոնանսն ապահովված է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում