Հայ փրկարարները փլատակներից դուրս են բերել ողջ մնացած 8 տարեկան աղջկա. Փայլան
Հայաստանից Թուրքիայի աղետի գոտի մեկնած հայ փրկարարները թուրք փրկարարների հետ Ադըյաման քաղաքում կարողացել են փլատակներից ողջ դուրս բերել 8-ամյա աղջկա։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը։
«Հայաստանի փրկարար խումբը Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության խմբի հետ Ադըյամանում ութամյա աղջկա են փրկել։ Զորակցությունը կյանք է»,- գրել է Փայլանը։
Կարծիքներ